Լեհաստանի կառավարությանը քննադատության է ենթարկել Ռուսաստանի հետ գերիների փոխանակումից հետո
Լեհաստանի կառավարությունը քննադատության է ենթարկվել Ռուսաստանի հետ գերիների փոխանակման գործընթացին մասնակցելու համար։
Ինչպես հայտարարել է երկրի ներքին գործերի նախկին նախարար, «Իրավունք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիուշ Կամինսկին, Լեհաստանը չի շահել բանակցություններից։
Մարիուշ Կամինսկին Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկին մեղադրում է այն բանում, որ Վարշավան ոչինչ չի ստացել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրողին ազատ արձակելու դիմաց։
Կամինսկին ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների փոխանակման շուրջ բանակցությունները շարունակվում են առնվազն մեկուկես տարի։
«Որպես հետախուզական ծառայությունների համակարգող՝ ես մասնակցել եմ ամերիկացիների հետ բանակցություններին։ Ես առաջարկեցի Պավել Ռուբցովին՝ 2022 թվականի փետրվարին մեր ձերբակալած գործակալին, հանձնել ռուսներին։ Փոխարենը մեր խնդրանքն էր՝ հանձնել Բելառուսում ութ տարվա ազատազրկման դատապարտված Անջեյ Պոչոբուտային։ Տուսկի թիմը ռուսներին տվեց շատ ազդեցիկ գործակալ, բայց դրա դիմաց ոչինչ չստացավ։ Ամոթ է»,- հայտարարում է Կամինսկին։