Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննարկելու են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների կազմակերպման հարցը ամերիկացի և թուրք գործընկերների հետ

16:10, 12.05.2025

Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման հարցը կքննարկեն ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Պավել Վրոնսկին։

«Կիևի ժամանակով ժամը 14:45-ին Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարների միջև կկայանա հեռախոսազրույց՝ խաղաղ հանդիպման կազմակերպման և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերաբերող ամբողջ խաղաղության գործընթացի վերաբերյալ», – ասել է Վրոնսկին։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Կիևի հետ «ուղիղ բանակցությունների»։

Նմանատիպ