Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար. Այնպիսի մաքսատուրքեր, ինչպիսիք սահմանել է Թրամփը հարյուր տարի գոյություն չեն ունեցել, հուսով եմ՝ մենք կկարողանանք արագ բանակցել ԱՄՆ-ի հետ

14:48, 07.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը հարյուր տարի գոյություն չեն ունեցել, ասել է Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Միխալ Բարանովսկին։

Ըստ Բարանովսկու, «նման իրավիճակը հանգեցրեց Մեծ դեպրեսիայի խորացմանը, որն ի վերջո հանգեցրեց միլիոնավոր աշխատատեղերի կորստի, քաղաքական ծայրահեղականության աճին և, ինչպես կարծում են շատ պատմաբաններ, դարձավ միջազգային հակամարտությունների պատճառներից մեկը»:

«Հենց դա է վտանգված: Հուսով եմ, որ մենք բոլորս հաշվի կառնենք պատմության դասերը», – ասաց Բարանովսկին:

Միաժամանակ Լեհաստանի ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրամիությունն անհանգստացած է ներդրված մաքսատուրքերով։ Նրա խոսքով, «միանգամայն պարզ է, որ այս դիմակայությունում հաղթող չի լինի»։

«Առայժմ մենք տեսնում ենք «նախ կրակեք, հետո խոսեք» մոտեցումը։ Հուսով եմ, որ մենք հնարավորինս շուտ կկարողանանք անցնել՝ ԱՄՆ-ի հետ լուրջ բանակցությունների»,- ասել է Բարանովսկին։

Նմանատիպ