Լեհաստանը Ուկրաինային է հանձնել տասը ՄիԳ-29 կործանիչ
Լեհաստանը Ուկրաինային է հանձնել տասը ՄիԳ-29 կործանիչ

Լեհաստանը Ուկրաինային է հանձնել տասը ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Օտտավա կատարած այցի ժամանակ։ Այս մեկնաբանությունը նա արել է՝ խոսելով Ուկրաինային մատակարարված կործանիչների քանակի մասին։

Բլաշչակը Կանադայի մայրաքաղաքում հանդիպել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդին։ Ուկրաինային աջակցությունը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաներից էին։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ իր երկիրը Կիևին է հանձնել ութ ՄիԳ-29 կործանիչ։

Բացի այդ, Սլովակիան Ուկրաինային է մատակարարել խոստացված 13 «ՄիԳ-29»-ը։