Լեհաստանը գործարկել է ավիացիան՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի վերջին հարձակման
Լեհաստանը ակտիվացրել է իր ռազմաօդային ուժերը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման, որը հիմնականում ուղղված էր արևմտյան շրջաններին։
Այս մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը սոցիալական ցանցերում։
Հաղորդագրությունների համաձայն՝ Լեհաստանում թռիչքներ են կատարել կործանիչներ։
«Լեհաստանի և դաշնակիցների ռազմաօդային ուժերը գործում են մեր օդային տարածքում։ Համաձայն ընթացակարգերի՝ զինված ուժերի օպերատիվ հրամանատարը մոբիլիզացրել է իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները։ Կործանիչ ինքնաթիռներն ու վաղ նախազգուշացման ինքնաթիռները թռիչքներ են կատարել, իսկ ցամաքային ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը բերվել են ամենաբարձր պատրաստվածության մակարդակի։ Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են օդային տարածքի անվտանգության ապահովմանը, հատկապես սպառնալիքի գոտիներին հարող տարածքներում», – ասվում է երկրի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։