Լեհական սահմանապահ ծառայություն. Երկու ռուսական կործանիչներ շատ ցածր բարձրության վրա թռել են Բալթիկ ծովում գտնվող լեհական նավթային հարթակի վրայով
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնում է Բալթիկ ծովում ռուսական կործանիչների կողմից օդային տարածքի ևս մեկ խախտման մասին։
Տեղեկատվության համաձայն՝ երկու կործանիչներ թռել են շատ ցածր՝ 150 մետր բարձրության վրա Բալթիկ ծովում գտնվող լեհական նավթային հարթակի վրայով, որը պատկանում է Orlen Petrobaltic ընկերությանը։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են երկրի օդային տարածքը։