Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լեհաստանում հայտնաբերվել են ևս մեկ ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորներ

10:41, 21.09.2025

Լեհաստանում հայտնաբերվել է ևս մեկ ռուսական անօդաչու թռչող սարքի մնացորդներ, հաղորդում են լեհական լրատվամիջոցները։

Ռուսական անօդաչու թռչող սարքի մնացորդներ ենթադրաբար հայտնաբերվել են Կետժինի շրջանի Կորշե գյուղում, որը սահմանակից է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին, օրվա ընթացքում, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել բեկորները գտնելու մասին։

Լեհական լրատվամիջոցների աղբյուրները հայտնում են, որ սա, հավանաբար, սեպտեմբերի 10-ին Լեհաստանի օդային տարածքը խախտած ռուսական անօդաչու թռչող սարքի մի մասն է։ Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի 19-րդ ռուսական անօդաչու թռչող սարքը, որը Լեհաստանը հայտնաբերել է իր տարածքում։

Նմանատիպ