Լեհ հրահանգիչները լեռնային փրկարարական ուսուցում են անցկացնում վրացի հրշեջ-փրկարարների համար
Լեհ հրահանգիչները լեռնային փրկարարական ուսուցում են անցկացնում վրացի հրշեջ-փրկարարների համար

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները լեհական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում լեռնափրկարարական պատրաստություն են անցնում։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ առաջին փուլում մեկ շաբաթ տեւողությամբ պարապմունքը անցկացվել է Սվանեթիի շրջանում, որտեղ վերապատրաստվել են տասը հրշեջներ։ Լեհ հրահանգիչները վրացի փրկարարներին բարձր լեռնային փրկարարական կուրս են անցկացրել՝ թե՛ տեսական, թե՛ գործնական հարցերում։

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները Ղազբեգիում և Բորջոմիում կվերապատրաստվեն բարձր լեռներում և դժվարանցանելի տեղանքում փրկարարական աշխատանքներ իրականացնելու հարցերով, իսկ ընդհանուր առմամբ վերապատրաստում կանցնի 28 հրշեջ-փրկարար։

Դասընթացն իրականացվում է «ICAD» կազմակերպության կողմից՝ լեհական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»,- նշում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Նրանց խոսքով՝ նախագիծը նախատեսված է երեք տարվա համար և նպատակ ունի զարգացնել Վրաստանի լեռնային շրջաններում փրկարարական կարողությունները։