Լեհ դատախազի, ով հայտարարել էր Տուսկի կողմից հեղաշրջման հնարավոր փորձի հետաքննության մասին, կասեցվել է իրավասությունը վեց ամսով
Լեհաստանի դատախազի, ով հայտարարել էր երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հնարավոր հեղաշրջման փորձի հետաքննության մասին, վեց ամսով կասեցվել է իրավասությունը։
Լեհական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լեհաստանի գլխավոր դատախազ Ադամ Բոդնարը կասեցրել է դատախազ Միխալ Օստրովսկու լիազորությունները։
Դատախազությունը Օստրովսկուն մեղադրում է «օրենքի բացահայտ և կոպիտ խախտումների» մեջ, որը, ի թիվս այլ բաների, ներառում է հետաքննություն սկսել և վարել՝ առանց դատախազության գրանցման համակարգում գրանցվելու։
Դատախազ Օստրովսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հետաքննություն է սկսվել պետական հեղաշրջման կասկածանքով, որում ներգրավված են վարչապետը, Սեյմի և Սենատի նախագահները, ինչպես նաև կառավարության օրենսդրական կենտրոնի ղեկավարը։
«Դեկտեմբերի 13-ից նրանք աշխատում են կազմակերպված հանցավոր խմբում»,- ասել է Միխալ Օստրովսկին։