Լեգենդների գավաթի հաղթող է դառել ՈՒկրաինայի հավաքականը
Լեգենդների գավաթի հաղթող է դառել ՈՒկրաինայի հավաքականը

2020 թվականի ձմեռային գավաթի խաղարկության հաղթող է դառել Ուկրաինայի վետերանների հավաքականը: Ավանդական մրցաշարի եզրափակիչում, որը տեղի է ունեցել Բաթումիի նոր մարզական պալատում, Ուկրաինան հաղթել է Վրաստանին:

Բեռլինի մրցաշարում ստացած վնասվածքի պատճառով Վրաստանի հավաքականին չեն կարողացել օգնել ՝ Կախա ​​Կալաձեն, Լևան Կոբիաշվիլին և Գիորգի Լոմաիան, իսկ  Զուրաբ Խիզանիշվիլին Իսրայելի միջազգային մրցաշարի համար նախապատրաստում էր  Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը:

Խմբային փուլից Վրաստանի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով անցել էր կիսաեզրափակիչ, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր մրցաշարի նախորդ տարվա հաղթող Թուրքիայի հավաքականին: Իսկ A խմբի հաղթող Ուկրաինայի հավաքականը հաղթել էր ՈւԵՖԱ-ի հավաքականին:

Եզրափակիչը լարված էր, և հանդիպման բախտը որոշվեց եզրափակիչ սուլիչից մեկ րոպե առաջ: Միակ գոլը խփել է Էդուարդ Ցիխմեյստրուկը:

Լեգենդների գավաթը անց է կացվում արդեն  չորրորդ տարին: Երկու անգամ գավաթի հաղթող է դառել Վրաստանի հավաքականը, մեկ անգամ Թուրքիան և ՈՒկրաինան: