Լայնածավալ հաքերային հարձակում է իրականացվել ուկրաինական «Էներգոատոմ» պետական ընկերության վրա
Լայնածավալ հաքերային հարձակում է իրականացվել ուկրաինական «Էներգոատոմ» պետական ընկերության վրա։ Տեղեկությունը տարածվում է ուկրաինական լրատվական ընկերության հիման վրա։
«Երեկ՝ 2022 թվականի օգոստոսի 16-ին, Ռուսաստանի ներխուժումից հետո ամենահզոր հաքերային հարձակումն իրականացվեց «Էներգոատոմի» վրա։ Նրա վրա հարձակումն իրականացվել է Ռուսաստանի տարածքից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ հաքերային հարձակման արդյունքում «Էներգոատոմ» կայքի աշխատանքը չի ընդհատվել եւ այն աննկատ է մնացել օգտատիրոջ կողմից։