Լավ կլինի, եթե բանավոր լսումները ներդնի նաև համաներման հանձնաժողովը, պատրաստ եմ այդ հարցի շուրջ հանդիպում ունենալ նախագահի և նրա վարչության հետ. Կախիշվիլին
Ապարատի անհրաժեշտություն չկա, եթե պատիժը կրելու վայրից ուղարկված փաստաթուղթը ճշմարտության վերջին ատյան է: Ուստի, այդ փաստաթղթի հիման պետք է կայացվեր որոշում և համաներվեր կալանավորը, կամ ոչ,- հայտարարել է պատժակատարողության և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Եթե համաներման հանձնաժողովը մեզ չի դիմում, խնդրում ենք տեղեկացնել, այս կամ այն անձի նկատմամբ մինչև ժամկետը լրանալը ազատ արձակելու հանձնաժողովի պայմանական ժամկետից շուտ ազատ արձակելու հարցերը ձեր կողմից քննարկվել են թե ոչ և ինչ արդյունքով են ավարտվել, բնականաբար, նման պատասխան նրանց չեն կարող ուղարկել, քանի որ չունենք լիարժեք տեղեկություն՝ համաներման հանձնաժողովը որքա՞ն և ում գործերն է քննարկում»,- հայտարարել է Կախիշվիլին:
Նրա խոսքով, արդեն երրորդ տարին է, պայմանական ժամկետից շուտ ազատման հանձնաժողովը անցել է կալանավորներին բանավոր լսելու փորձի վրա և դրա վիճակագրությունը տարեցտարի ավելանում է:
«Լավ կլինի, եթե բանավոր լսումները ներդնի նաև համաներման հանձնաժողովը, պատրաստ եմ այդ հարցի շուրջ հանդիպում ունենալ նախագահի և նրա վարչության հետ»,- հայտարարել է Կախիշվիլին: