Համաներման հանձնաժողովում հնարավոր է ներառվի պատժակատարողության նախարարարության ներկայացուցիչը
Համաներման հանձնաժողովում հնարավոր է ներառվի պատժակատարողության նախարարարության ներկայացուցիչը

Համաներման հանձնաժողովը հնարավոր է ընդլայնվի և դրանում ներառվի նաև պատժակատարողության նախարարարության ներկայացուցիչը,- այս մասին հայտարարել է պատժակատարողության և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին՝ նախագահի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո:

Բացի այդ, Կախիշվիլու տեղեկությամբ, հանդիպմանը խոսքը եղել է նաև այն մասին, որ բռնության դեպքում հանձնաժողովի անդամներին տրվի պատժակատարողության հաստատությունում կալանավորի հետ բանավոր հարցազրույցի հնարավորություն:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Համաներման հանձնաժողովի անդամները հանդիպել են պատժակատարողության և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլուն: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան: Հանդիպմանը քննարկել են կալանավորների համաներման մեխանիզմի և համաներման հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր: