Լավ կլիներ, որ ռուսները դուրս բերեին իրենց զորքը Հարավային Օսեթիայից, Աբխազիայից, Ղրիմից և Դոնբասից, դա ավելի դյուրին կդարձներ անդամակցությունը. Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար
Լավ կլիներ, որ ռուսները դուրս բերեին իրենց զորքը Հարավային Օսեթիայից, Աբխազիայից, Ղրիմից և Դոնբասից, դա ավելի դյուրին կդարձներ անդամակցությունը. Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար

Ռուսաստանին սահմանված պատժամիջոցներն, իրոք, բավական չեն, քանի որ այս ընթացքում չտեսանք, որ ռուսները հեռանային Դոնբասից կամ Ղրիմից,- այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքով, պատժամիջոցի նպատակն է, ցավալի լինի Ռուսաստանի համար, որպեսզի դադարեցնի ագրեսիվ գործողությունները և ուստի սահմանել են Ամերիկան, Եվրոպան, Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան և այլ երկրներ:

Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում նա խոսել է նաև Բուխարեստի գագաթնաժողովի գլխավոր պայմանի մասին և ընդգծել, որ Ռուսաստանի իրականացրած ագրեսիան և նրա ռազմական ներկայությունը Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում, մնում է այս երկրների ՆԱՏՕ-ին ինտեգրման գլխավոր մարտահրավեր:

«Վրաստանը և Ուկրաինան լավ են հիշում 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի ուղերձը, այն ժամանակ, ոչ Վրաստանը, և ոչ էլ Ուկրաինան չկարողացան ստանալ ՄԱՊ, սակայն գագաթնաժողովի հայտարարությունում գրվել է պայման, որ նրանք ապագայում անպայման կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության ցանկությունը հայտնի է, այն գրված է Սահմանադրությամբ: Զորավարժությունները այն գործի մասն է, որը պետք է արվի՝ նպատակին հասնելու համար: Իհարկե, ՆԱՏՕ-ն չի ցանկանում այնպիսի նոր անդամ, որը կավելացնի նրա Ռուսաստանի հետ բախման հավանականությունը: Լավ կլիներ, որ ռուսները դուրս բերեին իրենց զորքը Հարավային Օսեթիայից, Աբխազիայից, Ղրիմից և Դոնբասից, դա ավելի դյուրին կդարձներ անդամակցությունը»,- նշել Ուիլյամ Թեյլորը: