Լատվիայի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորում է Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ
Լատվիայի խորհրդարանի նախագահ Ինարա Մուրնիեցեն Արչիլ Թալակվաձեին շնորհավորում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Թույլ տվեք փոխանցել իմ սրտանց շնորհավորանքները, Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք ակնկալում ենք զարգացնել ակտիվ քաղաքական երկխոսությունը մեր խորհրդարանների միջև: Ես բարձր եմ գնահատում Լատվիայի և Վրաստանի ամուր բարեկամությունը: Կարծում եմ, որ միջխորհրդարանական կանոնավոր շփումները կարևոր դեր են խաղում երկկողմ արդյունավետ համագործակցությունը խթանելու, ինչպես նաև ձեր երկիրը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին առաջ տանելու գործում»,- նշում է Լատվիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեն: