Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նախագահական երդում է տվել
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նախագահական երդում է տվել

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նախագահական երդում է տվել: Նրա երդմնակալությունը տեղի է ունեցել երկրի օրենսդիր մարմնի հանդիսավոր նիստում։ Տեղեկությունը տարածում է Լատվիայի նախագահի վարչակազմը։

«Երդվում եմ, որ աշխատանքս կնվիրեմ Լատվիայի ժողովրդին։ Ես կանեմ ամեն ինչ՝ նպաստելու Լատվիայի պետության և նրա ժողովրդի բարօրությանը։ Ես պաշտպանելու եմ սահմանադրությունը և պետական ​​օրենսդրությունը: Ես արդար կլինեմ բոլորի նկատմամբ և բարեխղճորեն կկատարեմ իմ պարտքը»,- ասել է Լատվիայի նախագահը Սեյմի նիստում երդման ժամանակ։

Ռինկևիչն իր ելույթում ասել է, որ աջակցելու է ժամանակակից, ուժեղ և արդար Լատվիային։

Լատվիայի կողմից անկախության վերականգնումից հետո Էդգարս Ռինկևիչսը դարձավ այս երկրի յոթերորդ նախագահը։ Մինչ այդ նա 12 տարի ղեկավարել է Լատվիայի ԱԳՆ-ն։

Էդգարս Ռինկևիչը ԵՄ անդամ երկրի առաջին բացահայտ միասեռական նախագահն է։