Լատվիայի մունիցիպալ ընտրություններում ձայների հաշվարկման մեքենաները խափանվել են, ինչը ստիպել է ձեռքով հաշվարկել քվեաթերթիկները։ Այս մասին հայտնել է Լատվիայի հանրային հեռարձակողը
Լատվիայի մունիցիպալ ընտրություններում ձայների հաշվարկման մեքենաները խափանվել են, ինչը ստիպել է քվեաթերթիկները ձեռքով հաշվարկել։ Այս մասին հայտնել է Լատվիայի հանրային հեռարձակողը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ընտրություններում առաջին անգամ օգտագործվել են ավտոմատ ձայների հաշվարկման մեքենաներ։
Ինչպես նշել է Լատվիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Քրիստինե Սուլիտեն, թվային զարգացման պետական գործակալության կողմից մատակարարված մեքենաները «չեն աշխատել նախատեսվածի պես, ուստի որոշում է կայացվել ձայները ձեռքով հաշվարկել»։
Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ միջադեպի մանրամասն հետաքննություն պետք է անցկացվի՝ բոլոր հանգամանքները և խնդրի պատճառը պարզելու համար։ Բացի այդ, ինչպես նա նշեց, եթե պարզվի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արել իր իրավասության սահմաններում ամեն ինչ, ապա նա պատրաստ կլինի հրաժարական տալ։
Սաուլիտեն ներողություն է խնդրել ընտրողներից, ընտրատեղամասերի աշխատակիցներից և հանձնաժողովի աշխատակիցներից տեխնիկական դժվարությունների համար։
«Ամբողջ հանրությունն իրավունք ունի իմանալ։ Ես ներողություն եմ խնդրում ընտրական հանձնաժողովներից և ընտրատեղամասերից։ Ոչ ոք չէր ուզում այս տեխնիկական ուշացումը», – ասաց նա։
Բացի այդ, Լատվիայի ոստիկանությունը հայտնել է, որ ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորյալ խոչընդոտելու համար հարուցվել է վեց քրեական գործ։
Լատվիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին։ Վերջին տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 47%, ինչը 13%-ով ավելի է, քան 2021 թվականի նմանատիպ ընտրություններում։ Նախնական արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Ռիգայում առաջատար են աջակողմյան «Լատվիա առաջինը» կուսակցությունը և կենտրոնամետ ձախակողմյան «Առաջադեմները»։