Լատվիայի լողափում հայտնաբերվել է ռուսական անօդաչու թռչող սարքի մի մասը
Լատվիայի լողափում հայտնաբերվել է ռուսական անօդաչու թռչող սարքի մի մասը

Լատվիայի արևմտյան հատվածում՝ մեկ լողափում, հայտնաբերվել է ռուսական «Գերբերա» տիպի անօդաչու թռչող սարքի մի մաս։ Այս մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

Տարածված տեղեկության համաձայն՝ լողափում հայտնաբերվել է դրոնի հետին մասի բեկոր։ Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հետագայում հայտարարել է, որ հայտնաբերված անօդաչու սարքի հատվածում պայթուցիկ նյութեր չեն եղել։

Դեպքին արձագանքել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան՝ ընդգծելով, որ անվտանգության նպատակով անհրաժեշտ է տեղադրել հատուկ սենսորներ։

«Ես հանձնարարել եմ պաշտպանության և ներքին գործերի նախարարներին կապ հաստատել իրենց գործընկերների հետ Լեհաստանում, որպեսզի պարզեն՝ արդյոք այս անօդաչուն նման է այն սարքին, որն անցած շաբաթ Լեհաստանում է գտնվել», – հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան։