Լատվիայի արտաքին գործերի նախարար. Ուկրաինան իրավունք ունի օգտագործել ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող զենքը, ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հակահարձակման իրավունք
Լատվիայի արտաքին գործերի նախարար. Ուկրաինան իրավունք ունի օգտագործել ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող զենքը, ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հակահարձակման իրավունք

Ուկրաինան իրավունք ունի օգտագործել ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող զենքը, հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն։

«Սա ուկրաինական զենք է։ Ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հակահարձակման իրավունքը»,- ասել է Բրազեն։

Սակայն, ըստ Լատվիայի արտաքին գործերի նախարարի, ռուս պաշտոնյաների հայտարարությունները, թե Ուկրաինայի զինված ուժերը խաղաղ բնակիչների են սպանում, քարոզչություն են և չեն համապատասխանում իրականությանը։

«Ուկրաինայի հետ շփման առաջին իսկ պահից պարզ էր, որ նրանց հարձակումներն ուղղված են միայն ռազմական օբյեկտների վրա»,- ասել է Բրազեն։