Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ, – այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար, Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
«Ուրախ եմ, որ մենք խթան ենք հաղորդել գործընթացին և հաշվի առնելով նյութատեխնիկական խնդիրը, կովիդի դեմ պատվաստանյութի 15 հազար դեղաչափ առաքվելու է Վրաստան», – ասել է նախարարը:
Ռինկևիչսը ընդգծել է համավարակի դեմ պայքարի համատեղ ջանքերի կարևորությունը: Լատվիայի արտաքին գործերի նախարարը խոսել է ուղիղ չվերթների վերսկսման մասին և նշել, որ «Էար Բալթիկ»-ը շաբաթական երեք անգամ չվերթներ է իրականացնում դեպի Թբիլիսի-Ռիգա և հույս հայտնեց, որ շուտով երթևեկությունը կվերադառնա նախահամավարակային վիճակ, ինչը կօգնի վերսկսել զբոսաշրջային երթևեկությունը երկրներ միջև:
Հունիսի 7-8-ը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով գտնվելու է Վրաստանում: Լատվիայի արտաքին գործերի նախարարը Վրաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ:
Վրաստանում գտնվելու ընթացքում Լատվիայի արտգործնախարարը կմեկնի օկուպացցված գծի մերձակայքում գտնվող Օձիսի գյուղ և տեղում կծանոթանա իրավիճակին: Բացի այդ, Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք կմատուցի երկրի միասնության համար զոհված մարտիկներին և ծաղկեպսակով կզարդարի Հերոսների հուշահամալիրը, նա նաև գրառում կթողնի հյուրերի գրքում: