Լաշա Խուցիշվիլի. Երկրի զարգացման համար անհրաժեշտ է պետական հատվածի աշխատավարձերը մոտեցնել մասնավոր հատվածի նույն որակավորում ունեցող աշխատակիցների աշխատավարձերին
Երկրի զարգացման համար անհրաժեշտ է պետական հատվածի աշխատավարձերը մոտեցնել մասնավոր հատվածի նույն որակավորում ունեցող աշխատակիցների աշխատավարձերին, – ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ Ֆինանսների նախարարության 10-ամյա գործունեության ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Նա ասաց, որ պետության համար կարևոր բարեփոխումների իրականացումը և հիմնական նպատակի, բարձր և կայուն տնտեսական աճին հասնելը անհնար է առանց արդյունավետ բյուրոկրատիայի, բարձր որակավորում ունեցող պետական ծառայողների:
«Երբ խոսում ենք երկարաժամկետ նպատակներին հասնելու մասին, անհրաժեշտ է որոշակի ռեսուրսներ հատկացնել պետական ծառայողների աշխատավարձերի կարգավորմանը, ինչը թույլ կտա մեզ պահել որակյալ կադրեր պետական հատվածում: Որակյալ ծառայողների աշխատավարձերի բարձրացումը չպետք է անընդհատ քաղաքականացվի, ուստի օրենսդրական մակարդակով պետք է սահմանվեն որոշակի կանոններ. Բանաձև, որի համաձայն որակավորված պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն տարեկան կտրվածքով և կպահպանվի մրցունակությունը», – ասաց ֆինանսների նախարարը:
Ինչպես նշեց նա, արդյունքում երկիրը կունենա համապատասխան որակավորում ունեցող պետական հատված, ավելի արդյունավետ բյուրոկրատիա, ինչը երկրի ինստիտուտների հզորության կարեւոր գրավականն է: