Լաշա Խուցիշվիլի. Տնտեսությունն ամրապնդելու և երկրի զարգացման հեռանկարը պահպանելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա պատվաստման գործընթացում
Մեր տնտեսությունն ամրապնդելու և երկրի զարգացման հեռանկարները պահպանելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է նպաստի պատվաստման գործընթացին, – ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:
Ինչպես նշեց նա, պետությունը ստեղծել է բոլոր պայմանները պատվաստման գործընթացի համար:
«Եվս մեկ անգամ ուզում եմ կոչ անել մեր հասարակությանը` ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին: Այսօր պատվաստանյութը մեզ պաշտպանելու, մեր շրջապատին, հատկապես երեխաներին պաշտպանելու միակ միջոցն է: Մեր տնտեսությունն ամրապնդելու և երկրի զարգացման հեռանկարը պահպանելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա այս գործընթացում, հետևի տարրական կանոններին և պատվաստվի, դրա համար պետությունն ստեղծել է բոլոր պայմանները»,- ասաց Լաշա Խուցիշվիլին: