Լաշա Մոձղվրիշվիլին նշանակվել է Կատարողականի ազգային բյուրոյի նախագահ
Լաշա Մոձղվրիշվիլին նշանակվել է Կատարողականի ազգային բյուրոյի նախագահ: Նոր ղեկավարին բյուրոյի աշխատակիցներին ներկայացրել են արդարադատության նախարար Պաատա Սալիան և նախարարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ, Լաշա Մոձղվրիշվիլին բազմամյա աշխատանքային փորձ ունի Կատարողականի ազգային բյուրոյում: Նա աշխատել է նաև որպես հարկադիր կատարող և Կախեթիի կատարողականի բյուրոյի ղեկավար: Մինչև Կատարողականի ազգային բյուրոյի նախագահ նշանակվելը, 2021 թվականից ի վեր զբաղեցրել է Կատարողականի ազգային բյուրոյի նախագահի տեղակալի պաշտոնը: