Լաշա Դարսալիայի մեկնաբանմամբ, 2019 թվականի սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովում Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան չեն հայտնվել այն պատճառով, որ նրանց հետ կապված կային բազմաթիվ հարցեր
Լաշա Դարսալիայի մեկնաբանմամբ, 2019 թվականի սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովում Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան չեն հայտնվել այն պատճառով, որ նրանց հետ կապված կային բազմաթիվ հարցեր

Արտաքին գործերիի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի մեկնաբանմամբ, 2019 թվականի Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի նոր կազմի համալրման ժամանակ, Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան այն պատճառով չեն հայտնվել կազմում, քանի որ նրանց հետ կապված կային բազմաթիվ հարցեր:

«2019 թվականին փոխվեց հանձնաժողովի կազմը, սակայն՝ ոչ ամբողջությամբ: Բազմաթիվ մարդիկ կային հին հանձնաժողովից, սակայն կային նաև նորերը: Գլխավոր խնդիրն էր, նորացնել հանձնաժողովը և համալրել այնպիսի մարդկանցով, որոնց հետ կապված այլ ուղղություններով հասարակությունը չէր ունենա հարցեր»,- հայտարարել է Դարսալիան:

Լրագրողի հարցին, ուներ արդյոք նա անձամբց Մելաշվիլու և Իլիչովայի հետ հարցեր, Դարսալիան պատասխանեց, որ «հասարակությունում կային բազմաթիվ հարցեր նախորդ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը հոկտեմբերի 7-ին ձերբակալել էր արտաքին գործերի նախարարության աշխատակից Իվերի Մելաշվիլուն և ՆԳ նախարարության աշխատակից Նատալիա Իլիչովային: Նրանք մեղադրվում են Վրաստանի տարածքի դեմ ուղղված գործողության մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց սահմանել է կալանք: Ձերբակալվածները չեն ճանաչում մեղքը: