Լաշա Բեքաուրի. Այն, ինչ անում եմ կյանքում, անում եմ իմ ժողովրդի համար, սա այն վայրն է, որտեղ ես պետք է լինեմ՝ իմ վրացի ժողովրդի կողքին
Այն, ինչ անում եմ կյանքում, անում եմ իմ ժողովրդի համար, սա այն վայրն է, որտեղ ես պետք է լինեմ՝ իմ վրացի ժողովրդի կողքին,- «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական կրկնակի չեմպիոն Լաշա Բեքաուրին։
Նրա խոսքով, հոկտեմբերի 26-ը ամենակարեւոր ընտրությունն է, եւ մարդիկ պետք է ճիշտ որոշում կայացնեն:
«Այստեղ լինելու պատճառն իմ վրացի ժողովրդի հետ լինելն է։ Ինչ էլ որ անում եմ կյանքում, դա անում եմ իմ ժողովրդի համար, և կարծում եմ, սա այն վայրն է, որտեղ ես պետք է լինեմ: Սա այն ճանապարհն է, որով ես գնում եմ կյանքում իմ ժողովրդի, իմ հայրենասիրության, իմ համոզմունքների համար, ես այստեղ եմ, իմ ժողովրդի կողքին։ Այս ընտրությունները շատ կարևոր են, կարևորագույնը, շատ բան է որոշվում, և վրաց ժողովուրդը պետք է ճիշտ որոշում կայացնի, գնա ընտրությունների և ճիշտ դիրքորոշում ընդունի»,- ասաց Լաշա Բեքաուրին։
«Վրացական երազանքն» այսօր Թբիլիսիում կանցկացնի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը։ Միջոցառման պաշտոնական մասը կմեկնարկի մեկնարկել է 19:00-ին: