Լարվածությունից խուսափելու նպատակով դադարեցնում ենք բողոքի ակցիան խորհրդարանի մոտ, հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ. Բեքա Ծիքարիշվիլի
«Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման լիդեր, Բեքա Ծիքարիշվիլիի լրատվությամբ, նրանց բողոքի ակցիան հնարավոր է չանցկացվի Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում:
Ինչպես Ծիքարիշվիլին հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, լարվածությունից խուսափելու նպատակով, նրանք դադարեցնում են բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց և քիչ անց հասարակությանը սոցիալական ցանցի միջոցով կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին:
«Ռազմավարական քայլեր ծրագրերու համար հավաքվելու է կազմակերպչական խումբը: Հնարավոր է այստեղ չհավաքվենք: Լրատվությունը կտարածենք ավելի ուշ «Ֆեյսբուքի» միջոցով,-հայտարարել է Ծիքարիշվիլին:
Բացի այդ, քիչ առաջ Ռուսթավելիի պողոտայում հասարակական կարգը խախտելու համար ոստիկանները ձերբակալել են երեք մարդու:
Ոստիկանները վերցրել են խորհրդարանի առջև բացված վրանները:
Հիշեցնենք, խորհրդարանի առջև հավաքվածները բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողության դեմ և պարզաբանումներ են պահանջում վարչապետից:
Հեղինակ -
Edgar Barsegyan