Ոստիկանները վերցրել են խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանները (տեսանյութ, ֆոտոշարք)

10:36, 13.05.2018

Ոստիկանները վերցրել են, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանները:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, ոստիկանները պահանջել է ցուցարարներից վերցնել վրանները և ազատել ճանապարհը: Իրավապահների պահանջը չկատարելուց հետո, նրանք անձամբ մոտեցել են վրաններին, քանդել դրանք և տարել իրենց հետ:

Այս րոպեներին տարածքը մաքրում են մաքրման ծառայության աշխատակիցները:

«Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման ներկայացուցիչների մի մասը գիշերը անց է կացրել վրաններում: Կազմակերպիչների լրատվությամբ, բողոքի ակցիան այսօր վերսկսվելու է ժամը 15:00-ին:

Ցուցարարների պահանջները անփոփոխ են: Նրանք բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողության դեմ և վարչապետից սպասում են պարզաբանումներ:

 

 

Նմանատիպ