Լարիի փոխարժեքի վրա ներգործող գործոնները դրական են. Կոբա Գվենետաձե
Լարիի փոխարժեքի վրա ներգործող գործոնները դրական են. Կոբա Գվենետաձե

Լարիի փոխարժեքի վրա ներգործող գործոնները դրական են,- այս մասին հայտարարել է Ազգային բանկի նախագահը՝ Կոբա Գեվենտաձեն ասում է, որ դրական է արտահանման, զբոսաշրջության եկամուտների և դրամական փոխանցումների վիճակագրությունը: Դրա հետ մեկտեղ նվազում է ընթացիկ զեկույցի դեֆիցիտը:

Հարցին, կազդի արդյոք «Սիլքնեթի» կողմից «Ջեոսելիի» գնումը, Գվենետաձեն ասում է, որ գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն կարծում է, որ կոմերցիոն բանկերը դոլարում ունեն բարձր լիկվիդություն և շուկայում տարադրամ գնելու անհրաժեշտություն չունեն:

Հիշեցնենք, որ գործարքին մասնակցում են «Թի-Բի-Սի» և այլ կոմերցիոն բանկերը:

«Սիլքնեթը» «Ջեոսելը» գնում է 153 միլիոն դոլլարով: