Լարիի կուրսի կայուն անկում չի սպասվում, դրամը ունի ցնցումներ ստանալու հատկություն. Մուրթազ Կոկորիա
Լարիի կուրսի կայուն անկում չի սպասվում, դրա հիմքեր գոյություն չունեն,-այս մասին հայտարարել է ազգային բանկի փոխնախագահ Մուրթազ Կոկորիան:
Նրա խոսքերով դրամը ունի ցնցումներ ստանալու հատկություն, սակայն ցածր արժեզրկման և արտասահմանյան դրամով վարկեր չունենալու պայմաններում, ցնցումները բնակչության վրա մեծ ազդեցություն չեն ունենալու:
«Այն լրատվության վերլուծության հիման վրա, որը ունի ազգային բանկը, տալիս են հիմքեր, որ լարիի կուրսի անկում չի սպասվում: Ցավոք դրամը ունի ցնցումների հատկություն, սակայն ապա դոլարացման քաղաքականությունից հետո, արտասահմանյան դրամական վարկեր չունենալու պայմաններում բնակչությունը դա իր վրա չի զգալու»,-ասել է ազգային բանկի փոխնախագահը:
Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, հոկտեմբերի 17-ին մեկ ԱՄՆ դոլարի արժեքը լինելու է 2,6855: Հոկտեմբերի 16-ին մեկ ԱՄՆ դոլարի արժեքը 2,6664 լարի էր, իսկ 1 եվրոն 3,1095: