Լարիի կուրսի կապակցությամբ ազգային բանկը տարածում է հայտարարություն
Լարիի կուրսի կապակցությամբ ազգային բանկը տարածում է հայտարարություն

Լարիի արժեզրկման հետ կապված ազգային բանկը տարածում է հայտարարություն:

Ազգային բանկը պարզաբանում է, որ Վրաստանում գործում է սողացող փոփոխման կուրսի ռեժիմ, համապատասխանաբար, արժութային կուրսի վրա ազդեցություն են ունենում տարբեր արտաքին թե ներքին գործոնները, այդ թվում սպասումները:

«Արժութային կուրսի վրա ազդեցություն են ունենում տարբեր արտաքին թե ներքին գործոնները, այդ թվում սպասումները: Համապատասխանաբար լրատվությունը, որի համաձայն ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան նվազելու է ազդել է կուրսի վրա:

Արտաքին շոկի ժամանակ փոփոխման կուրսը ավտոմատ կերպով իրենից ներկայացնում է կայունացուցիչ: Արժեզրկման արդյունքում նվազում է ներկրումը կամ աճում է արտահանումը: Այս փուլում բարդ է կանխատեսումներ անելը, սակայն նախնական հաշվարկներով, Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների այցերի նվազեցումը մոտավորապես վնաս կբերի 200-300 մլն. դոլար:

Վրաստանը ունի նման արտաքին շոկերից առաջացած ճգնաժամը հաղթահարելու փորձ: 2014-15 թվականներին նավթի գների անկման արդյունքում արժութային ներկրումները նվազեցվեցին 1,2 մլրդ. դոլարով:

Նշենք, որ ազգային բանկը հոգ է տանում միջազգային պահուստների ադեկվատության համար, իսկ դա իր հերթին մեծացնում է ներդրողների վստահությունը:

Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ վարկի և եկամտի արժույթը լավ կլինի լինի նույնը, և դա ազգային բանկը ասել է բազմիցս»,-հայտարարել են ազգային բանկում: