«Լագունա Վերեի» հարակից տարածքում նախատեսված ճանապարհային աշխատանքների պատճառով երթևեկությունը կսահմանափակվի
«Լագունա Վերեի» հարակից տարածքում նախատեսված ճանապարհային աշխատանքների պատճառով երթևեկությունը կսահմանափակվի

Թբիլիսիի քաղաքապետարանը Քուռ գետի աջ ափին, «Լագունա Վերեի» հարակից տարածքում, «Վիսոլի» բենզալցակայանից մինչև Ջուղելիի փողոցն առկա ճանապարհատվածում կիրականացնի ենթակառուցվածքային աշխատանքներ:

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, նախատեսված աշխատանքների պատճառով, նշված հատվածում, ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին, գիշերվա ժամերին (ժամը 23:00-ից մինչև 08:00-ն) ավտոճանապարհային երթևեկությունը կսահմանափակվի:

«Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- հայտարարում են քաղաքապետարանում: