Լագոդեխիում բլյուզի միջազգային փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ: Փառատոնը սկսվելու է հունիսի 26-ին և շարունակվելու մինչև օգոստոսի 18-ը:
Փառատոնը բացելու է Չիկագոյի բլյուզի լավագույն վոկալիստներից մեկը, Դեթա Ֆարը:
Փառատոնին մասնակցելու են հայտնի երաժիշտներ Վրաստանից և աշխարհի տարբեր երկրներից:
Բլյուզի միջազգային փառատոնը Լագոդեխիում անցկացվելու է Check in Georgia նախագծի շրջանակներում: