Մանկավարժ Լադո Ափխազավան Դուբայում, «Կրթության և հմտությունների գլոբալ ֆորումի» շրջանակներում անցկացված միջոցառմանը անցկացրել է շնորհանդես: «Գլոբալ թիչեր 2019»-ի վրաց ֆինալլիստը խոսել է ուսուցման իր մեթոդի մասին: Նա ներկաներին պատմել է այն նախագծերի մասին, որոնք իրականացրել է իր դպրոցում, այդ թվում՝ «Ժողովրդավարական հեղափոխություն» նախագծի մասին, որը երեխաներին ցույց է տալիս, թե ինչ է նշանակում անձամբ սկսել հոգալ քո համայնքում առկա խնդիրների մասին: Նույն նախագծի շրջանակներում երեխաների նախաձեռնությամբ կարգավորվել է Չիբաթ գյուղի ենթակառուցվածքը, այդ թվում՝ ներքին ճանապարհները և կամուրջները:
Լադո Ափխազավան ներկաներին առաջարկել է մասնակցել այն խաղերին, որոնք կիրառում է ուսումնական գործընթացում: Առաջարկը եղել է զվարճալի և ամբողջ դահլիճը ներգրավվել է դրան: