Լադո Ափխազավան դարձել է Վարկի հիմնադրամի դեսպան
Լադո Ափխազավան դարձել է Վարկի հիմնադրամի դեսպան

Չիբաթի գյուղի հանրային դպրոցի մանկավարժ Լադո Ափխազավան, ով մանկավարժների գլոբալ մրցանակի ֆինալիստների ցանկում է, դարձել է Վարկի հիմնադրամի և գլոբալ մրցանակի դեսպան: Այս մասին տեղեկություն է տարածում «Մանկավարժների ազգային մրցանակ»-ի ֆեյսբուքյան էջը:

Վարկի հիմնադրամը մանկավարժի գլոբալ մրցանակ է տալիս 2015 թվականից, իսկ ֆինալիստները մնում են հիմնադրամի և գլոբալ մրցանակի դեսպաններ: