Կուրսկի նահանգապետը հայտարարում է, որ Ուկրաինայի զինված ուժերը օկուպացրել են շրջանի 28 գյուղ

18:12, 12.08.2024

Կուրսկի նահանգապետը հայտարարում է, որ Ուկրաինայի զինված ուժերը օկուպացրել են շրջանի 28 գյուղ։

 

Կուրսկի նահանգապետի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը օկուպացրել են շրջանի 28 գյուղ։ Այսպիսի հայտարարություն է արել Կուրսկի մարզի նահանգապետը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

 

Ալեքսեյ Սմիրնովի խոսքով, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է ծանր մնալ։ Իր իսկ տեղեկություններով՝ ուկրաինացիները Կուրսկի շրջանից գտնվում են 12 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ճակատը՝ 40 կիլոմետր։

 

Սմիրնովի խոսքով՝ ուկրաինացիների կողմից վերահսկվող տարածքներում մնում է ՌԴ 2000 քաղաքացի, որոնց վիճակի մասին տեղեկություններ ունեն տեղական իշխանությունը։

 

ՌԴ իշխանությունների տվյալներով՝ Կուրսկի շրջանից տարհանվել է ավելի քան 121 հազար մարդ, տարբեր գյուղերից քաղաքացիների տարհանումը շարունակվում է։ Բացի այդ, ինչպես ասում է Կուրսկի նահանգապետը, օգոստոսի 6-ին սկսված մարտերի արդյունքում զոհվել է ՌԴ 12, վիրավորվել՝ 121 քաղաքացի։

Նմանատիպ