Կուրսկի մարզում հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով տուժել է 15 մարդ
Կուրսկի մարզում հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով տուժել է 15 մարդ

Կուրսկի մարզում հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով տուժել է 15 մարդ։ Այս մասին սոցցանցում գրում է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։

Սմիրնովի խոսքով՝ հրթիռը պատկանել է ուկրաինացիներին։

«Անցած գիշեր Կուրսկի մարզում դժվար էր. Հրթիռի բեկորի ընկնելու հետեւանքով տուժել է 15 մարդ։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հրամայել եմ հնարավորինս արագ փաստաթղթեր պատրաստել և օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ում տները վնասվել են»,- գրել է մարզպետը։

Անցած գիշեր հրթիռի բեկորները հարվածել են բնակելի շենքին. Փրկարարները փրկել են 15 մարդու, 30 մարդ տարհանվել է։