Կսպասենք բժիշկների եզրակացությանը, այս գործոնի բացառումն արդեն իսկ հիմք է տալիս Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացնել դատարան՝ հետագա դատավարության. Տատի Բրեգաձե
Կսպասենք բժիշկների եզրակացությանը, այս գործոնի բացառումն արդեն իսկ հիմք է տալիս Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացնել դատարան՝ հետագա դատավարության. Տատի Բրեգաձե

Երկու հիմնական գործոն կար՝ անվտանգությունն ու առողջական վիճակը։ Հենց այդ ռիսկը բացառվի, քրեակատարողական ծառայությունը կկարողանա Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարանի դահլիճ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։ Մենք, իհարկե, կսպասենք նրա առողջական վիճակի մասին բժիշկների զեկույցին, և այս մեկ գործոնի բացառումն արդեն իսկ հիմք է տալիս, որ Միխեիլ Սաակաշվիլին ներկա գտնվի դատարանի դահլիճում հետագա դատավարությանը։ Իսկ երբ խոսեցինք առողջական վիճակի վատթարացման հնարավոր ռիսկերի մասին, հանրության կողմից նկատվեց, որ նա կորցրել է գիտակցությունը։ Պետք է խոսել նաև այդ մասին և նշել, որ պետք է ընդգծել Հատուկ քրեակատարողական ծառայության 18-րդ հիմնարկում աշխատող բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, քանի որ այս դրվագից անմիջապես հետո նրա առողջական վիճակն արդեն կայուն էր»,- ասել է Ռատի Բրեգաձեն։