Կշարունակենք հոգալ յուրաքանչյուր ընտանիքի համար, կլինենք մեր համաքաղաքացիների կողքին և հույս ունենք, որ միասին կկարողանանք հաղթել համավարակը. Արչիլ Թալակվաձե
Ինչպես երևում է համավարակի ազդեցությունը գլոբալ տնտեսության վրա շարունակվելու է և մենք անում ենք ամեն բան, որպեսզի մեր տնտեսությունը արագ ոտքի կանգնի, մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին, վերականգնվի կրթական գործընթացը, վերականգնվեն բոլոր սոցիալական և տնտեական գործառույթները, սակայն պետք է բոլորս գիտակցենք, որ դրան անհրաժեշտ է ժամանակ, այսպիսով մենք կշարունակենք հոգ տանել յուրաքանչյուր քաղաքացու համար,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Խորհրդարանի խոսնակը արձագանքել է սոցիալական նախաձեռնություններին: Նրա խոսքով, պետությունը կանգնած է իր համաքաղաքացիների կողքին: