Կրթության նախարարությունը հանձնարարականով դիմում է կրթական հաստատություններին
Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդի, ինչպես նաև Վրաստանի առողջապահության նախարարության հանձնարարականով, նոր «կովիդ 19» վարակի կանխարգելման նպատակով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրթական հաստատությունների համար մշակել է հանձնարարականներ:
Հիմք ընդունելով հանձնարարականները, դպրոցները նորացված կրթական գործընթացը պետք է պլանավորեն այնպես, որ ազգային ուսումնական ծրագրի նպատակներն ամբողջությամբ կատարվեն: Արձակուրդի ընթացքում աշակերտներին կրթակա-ճանաչողական ռեսուրսներ տրամադրելու նպատակով, հանրակրթական ուսումնական հաստատություններին առաջարկվում է օգտագործել հեռավար հաղորդակցման ուղիները, որոնք հասանելի են դպրոցական համայնքների հնարավորության շրջանակներում:
«Կարևոր է, որ հանձնարարականներին համապատասխան յուրաքանչյուր դպրոցը, ուսուցիչը / դասղեկը, հաշվի առնի աշակերտների անհատական վիճակը, թվային սարքերին և ինտերնետին հասանելիությունը: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ընտանիքի անհատական ենթատեքստից ելնելով, աշակերտի համար ընտրի արտադասարանական ընթերցանության նյութեր, կամ օգտվի դպրոցական գրադարանից: Գրադարանի նյութերը դպրոցի տնօրինության կողմից ուսանողին պետք է տրամադրվեն ծնողի հետ համաձայնեցված կարգով: Այս նպատակների իրագործման համար խորհուրդ է տրվում, որ ուսուցիչները նյութերը համապատասխանեցնեն առարկայական ուղղությամբ, ինչպես նաև լայն իրավասությունների զարգացման համատեքստում: Օրինակ ՝ կարդալու գրականություն, Ճանաչողական ակտիվություններ, հետազոտական ծրագրեր, առցանց հարթակներ/ թվային նյութեր (առկայության դեպքում), թեմատիկ առաջադրանքներ և այլն:
Դպրոցի տեղական ենթատեքստից ելնելով, անհրաժեշտ է ստեղծել կապի ցանցեր դասղեկների, առանձին ուսուցիչների և բաժնի վարիչների միջև: Ուսուցիչները աշակերտների հետ պետք է կազմեն հաղորդակցության տարբեր ձևեր: Այս գործընթացում հնարավոր է օգտագործել Microsoft Office 365-ի արտադրանքը, որը հասանելի է հանրակրթական դպրոցների բոլոր ներկայացուցիչներին: Այդ նպատակով, դպրոցի ներկայացուցիչը պետք է մուտք գործի https://email.mes.gov.ge/ կայք էջ և ծանոթանա հրահանգներին: Ծնողներին համապատասխան հանձնարարականներ փոխանցելու նպատակով, օգտագործվեն բոլոր հնարավոր հաղորդակցական ձևերը, օրինակ. սոցիալական ցանցը, տեսազանգը, հեռախոսային հաղորդակցությունը, էլ-փոստ և այլն: Հարկ է նշել, որ զուգահեռաբար թարմացվելու է անվճար ռեսուրսների ցանկը, կրթական el.ge կայքում», – ասված է հաղորդագրության մեջ: