Կրթության նախարարությունը դպրոցներում խստացնում է սանիտարական նորմերը և հայտարարում, որ այս պահին ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարում են, չնայած Վրաստանում կորոնավարակի դեպքի գրանցմանը, ոչ առողջապահության միջազգային չափանիշներով և ոչ էլ առողջապահության նախարարության հանձնարարականով, այսօրվա դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա:
Ինչպես հայտարարել են կրթության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, չնայած դրան, կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստացնում է դպրոցներում սանիտարական նորմերը:
«Մասնավորապես, աշակերտների առողջության, կրթական գործընթացի արդյունավետության և դպրոցներում առողջ միջավայր ստեղծելու համար, նախարարության կողմից սանիտարիայի և հիգիենայի նորմերի պաշտպանության համար, դպրոցներում խստացվում են միջոցները: Հետևաբար, տեղական կրթական ռեսուրսկենտրոնների կողմից դպրոցների հսկողությունը դառնում է ավելի ինտենսիվ, քանզի հնարավոր լինի խուսափել վտանգից: Այդ կապակցությամբ, նախարարությունը դպրոցների վարչակազմին կոչ է անում ապահովել դպրոցներում սանիտարական և հիգիենիկ պայմանները, որի համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պայմանները. Դպրոցը ամեն օր պետք է մաքրել թաց կարգով, դասասենյակները մաքրելու ժամանակ պետք է բաց լինեն պատուհանները, իսկ այն դպրոցները, որտեղ կա երկրորդ հերթ, պետք է հավաքվի երկու անգամ: Զուգարանը, ճաշարանը և բժշկական սենյակը պետք է մաքրվի ախտահանող միջոցներով: Պետք է նաև նշենք, որ նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին և եթե վարակի տարածման սպառնալիքը սրվի, ապա դպրոցների կապակցությամբ կընդունվեն համապատասխան որոշում»,- ասել են կրթության նախարարությունում: