Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին ծանոթացել է Վրաստանի Առաջին ալիքում նկարահանվող հեռուստադասերի գործընթացին
Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին ծանոթացել է Առաջին ալիքում ընթացող նկարահանումներին
Նախագծի կարևորությունն ու նպատակները քննարկել են Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն և կրթության նախարար Միխեիլ Չխենկելին:
Առաջին ալիքը, կրթության նախարարության հետ միասին, պատրաստում է «Հեռուստադպրոց» նախագիծը, որն ավագ դպրոցի աշակերտներին դպրոցական ծրագրով սահմանված դասեր է առաջարկելու վրացական հանրային հեռարձակողի երկրորդ ալիքի եթերով նաև օնլաին հարթակում: Մարտի 30-ից երկրորդ ալիքը կգործի «Առաջին ալիք – կրթության համար» անունով:
Նախարարության հետ միասին մշակվել է դասացուցակ, որն ընդգրկում է Ազգային ուսումնական ծրագրով սահմանված թեմաները:
Ընտրվել են ինչպես հանարային, այնպես էլ անհատական դպրոցների ուսուցիչներ: Նրանք, խորհրդակցելով առարկայական համակարգողների հետ, մշակում են «Հեռուստադպրոցի» ձևաչափին համապատասխան ուսումնական ծրագիր:
Հեռուստադասերը ընդգրկում են ինչպես վրացական, այնպես էլ ոչ վրացալեզու սեքտորը (հայերեն, ադրբեջաներեն): Ուսուցիչների հետ միասին, դասերի պատրաստման գործընթացին մասնակցում են, որպեսզի հաշվի առնեն հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետաքրքրությունները:
«Հեռուստադրպոցից» բացի աշակերտները հնարավորություն կունենան տեսնել արտադպրոցական դասեր, որոնք հեռարձակվելու են հանգստյան օրերին ՝ ժողովրդական երգի և պարի դասեր, ծրագրավորում նաև երաժշտության դասեր ՝Դաթո Էվգենիձեի հետ: Նախատեսվում է նաև «Ծնողների ժամանակը»:
Բացի այդ, հեռուստաալիքը կհեռարձակի մի շարք վավերագրական ֆիլմեր ՝ «Քարթլիի կյանքը Մարիամ Լորտքիփանիձեի հետ» (16 սերիա), որը պատրաստված է «Կովկասի միջազգային համալսարանի կողմից», «Արտեսա» և BBC- ի վավերագրական-կրթական ֆիլմերը, որոնք ուսուցիչները կօգտագործեն որպես ուսումնական ծրագրի մի մաս: Դասերի թվում կլինեն սպորտի կարճատև դասեր:
«Հեռուստադպրոցը» կմեկնարկի մարտի 30 ին: