Կրթության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն իր ցավն է հայտնում Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

13:38, 16.02.2025

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն իր ցավակցությունն է հայտնում Բաթումիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Սա շատ ծանր օր է մեր երկրի համար՝ երեկ Բաթումում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց երկու անչափահասի կյանք, ցնցել է մեզանից յուրաքանչյուրին։ Բառերն անզոր են փոխանցելու այս անչափելի ցավն ու հույզերը։

Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու սրտանց զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին։

Մահացածների թվում է մեր աշակերտներից մեկը: Այս ողբերգությունն անդառնալի կորուստ է մեզ և ամբողջ հասարակության համար։ Ցավակցում եմ դպրոցին, ուսուցիչներին, ողջ Վրաստանին»,- նշել է կրթության նախարարը։

Նմանատիպ