Կրթության ձեռնհասության նպատակով, առաջին ալիքի հետ սկսել ենք «Հեռուստադպրոց» նախագիծը, որը եզակի կրթական նախագիծ է. Միխեիլ Չխենկելի
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելին՝ «Կառավարության հաշվետվությունը քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում, նախարարության կողմից 2020 թվականին իրականացրած գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս, խոսել է նաև «Հեռուստադպրոց» նախագծի մասին:
«Մենք դպրոցներում հաջողությամբ ներդրել ենք հեռավար ուսուցում. Հանրակրթական հաստատություններին առաջարկել ենք հեռավար ուսուցման տարբեր հարթակներ և իրականացրել աշակերտների հետաքրքրություններին հարմարեցված մոդել ՝ զարգացած գնահատում: Կրթության ձեռնհասության նպատակով, առաջին ալիքի հետ սկսել ենք «Հեռուստադպրոց» նախագիծը, որը եզակի կրթական նախագիծ է»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին:
Հեռավար ուսուցման գործընթացը բարելավելու տեսանկյունից Միխեիլ Չխենկելին ընդգծել է նախարարության կողմից օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ ընդհանուր կրթության մասին օրենքը, հեռավար ուսուցումը դարձրել է որպես կրթության ձևերից մեկը: