Կրթական համակարգի որակը և ներառականությունն ամրապնդելու նպատակով Վրաստանում մեկնարկում է եռամյա ծրագիր
Կրթական համակարգի որակը և ներառականությունն ամրապնդելու նպատակով Վրաստանում մեկնարկում է եռամյա ծրագիր

Կրթության համակարգի որակը և ներառականությունն ամրապնդելու համար Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, Նորվեգիայի կառավարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ եռամյա ծրագիր են սկսում:

Ծրագրի շահառուները կլինեն 3-ից 18 տարեկան երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, սոցիալապես անապահով խավերը, դպրոցից դուրս կամ դպրոցը թողնելու վտանգի տակ գտնվող երեխաները: Ծրագիրը նրանց կօգնի ներառական և որակյալ կրթություն ստանալ: Նախագիծը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության կողմից և իրականացվելու է 2021-2023 թվականներին:

Ծրագրի շնորհանդեսին զուգահեռ, որը տեղի ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, նախարար Միխեիլ Չխենկելին, Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը և Նորվեգիայի հատուկ կրթության գործակալության գլխավոր մենեջեր Անմարի Բեքման Հանսենը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլն ասում է, որ իրենք հույս ունեն հաջող արդյունքի հասնել:

«Մենք ուրախ ենք, որ այսօր կրթության և գիտության նախարարության, Նորվեգիայի կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համաձայնագիր ստորագրվեց Վրաստանում ներառական կրթության ոլորտում համագործակցության մասին: Սա խոշոր ծրագիր է, որը դրական շոշափելի արդյունքներ կբերի հասարակության և ներառական կրթության համար, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և ներառական կրթություն չունեցողների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը, Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Էդերսոնին և կրթության և գիտության նախարարին: Մենք հույս ունենք հաջող արդյունքների հասնել», – ասաց Ղասան Խալիլը:

Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը նշում է, որ ներառական կրթության ոլորտում չորս բաղադրիչ ունեցող ծրագրի իրականացումը ուրախալի է և ողջունելի:

«Այն հիմնված է ազգային զարգացման առաջնահերթությունների վրա և ծառայում է կայուն զարգացման ընդհանուր նպատակներին: Մեր հիմնական ընդհանուր նպատակը և ընդհանուր տեսլականը յուրաքանչյուր երեխայի կրթության որակի բարելավումն է: Ոչ մի երեխա առանց կրթության» – ասում է Հելեն Սանդ Անդրեսենը: