Կրծանիսիի հրապարակում ժամանակավորապես կարգելվի տրանսպորտի երթևեկությունը
Կրծանիսիի հրապարակում հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, սահմանափակումը կգործի մինչև նոյեմբերի 3-ը:
«Հրապարակում կտեղադրվեն «խելացի լուսանշաններով» վերահսկվող զեբրա անցումներ և կանաչապատման տարրերով անվտանգության կղզիներ:
Բացի այդ, լիովին կյուրացվի հրապարակի չօգտագործված տարածքը և դրա մասշտաբը, որպեսզի քաղաքում ստեղծվի ևս մեկ կանաչ գոտի:
Աշխատանքների ավարտից հետո հրապարակում լիովին կվերականգնվի երթևեկությունը»,- հայտարարում են քաղաքապետարանում: