Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն և գործակալության աշխատակիցները Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդին և հավատացյալներին շնորհավորում են Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան, Աստվածահայտնության և Ջրօրհնեքի տոների առթիվ:
«Այսօր, հունվարի 6-ին, Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին միասին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, Աստվածահայտնությունը և Ջրօրհնեքը: Առավոտյան Սուրբ Գևորգ տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ, այնուհետև կատարվել է ջրօրհնեքի կարգ:
Պատարագին ներկա էին Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն և աշխատակիցները: Գործակալության նախագահը Վիրահայոց թեմի առաջնորդին և հավատացյալներին շնորհավորել է տոնի առթիվ, մաղթել հաջողություն և առաջընթաց»,- նշված է Կրոնական հարցերով պետական գործակալության տարածած հայտարարությունում: