Կրկնակի ընտրություններ, այդ թվում պլեբիսցիտ «Վրացական երազանքը» չի քննարկում. Արչիլ Թալակվաձե
Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ «Վրացական երազանքը» չի քննարկելու կրկնակի ընտրությունների, կամ դրա հետ կապված որևէ տարբերակի, այդ թվում պլեբիսցիտի անցկացումը,- այս մասին ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Նրա խոսքով ՝ ընտրողների ընտրությունը կասկածի տակ դնելու հիմք չկա:
«Մենք բազմիցս հրապարակավ հայտնել ենք մեր դիրքորոշումը կրկնակի ընտրությունների վերաբերյալ: Իհարկե, դա չի փոխվի: «Վրացական երազանքը» չի քննարկում կրկնակի ընտրությունների անցկացումը: Իհարկե, մենք չենք նախատեսում այդ հարցում համաձայնության գալ: Չնայած համավարակին, մինչև երկու միլիոն մեր համաքաղաքացիներ կատարել են իրենց ընտրությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում և մենք հիմք չունենք կասկածի տակ դնելու նրանց ընտրությունը», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: