Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 20-ի

10:27, 07.04.2025

Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Զոհվածների թվում կա ինը երեխա։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հիմնվելով տեղի պաշտոնյաների վրա։

Բացի այդ, վերջին տվյալներով, վիրավորների թիվը հասել է 75-ի։

Տեղեկության համար՝ ապրիլի 4-ին ռուսական զինուժը բալիստիկ հրթիռով հարձակվել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա։ Պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն իրականացվել է բնակելի թաղամասի վրա։ Հրթիռներից մեկի ընկնելու վայրի մոտ մանկական խաղահրապարակ է գտնվել։

Նմանատիպ