Կրիպտոարժույթների գինը շատ փոփոխական է, ով հետաքրքրված է կրիպտոարժույթի գնմամբ, պետք է գիտակցի, որ անակնկալներ չեն բացառվում. Կոբա Գվենետաձե
Մոտ ապագայում հարկավոր կլինի որոշակի կարգավորումներ մտցնել կապված կրիպտոարժույթի հետ, սակայն ողջ աշխարհի կենտրոնական բանկերը դեռևս դիտորդական գործընթացում են,-այս մասին Վրաստանի կենտրոնական բանկի տնօրեն, Կոբա Գվենետաձեն հայտարարել է խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին, որտեղ ներկայացրել է ազգային բանկի 2017 թվականի հաշվետվությունը: Կրիպտոարժույթի մասին հարցերը Գվենետաձեին տվել է կոմիտեի նախագահ, Իրակլի Կովզանաձեն:
Գվենետաձեի խոսքերով, ինչպես այլ երկրների կենտրոնական բանկերը, Վրաստանի ազգային բանկը նույնպես նշել է ռիսկերը, որոնք կապված են կրիպտոարժույթի հետ:
Նրա խոսքերով, կրիպտոարժույթի գնմամբ և այդ գործընթացին ներգրավմամբ հետաքրքրված անձինք պետք է գիտենան, որ կրիպտոարժույթների փոփոխվող գինը նախատեսելով, չեն բացառվում անակընկալները:
Բացի այդ, ինչպես նշել է Գվենետաձեն մոտ ապագայում հարկավոր կլինի որոշակի կարգավորումներ մտցնել կապված կրիպտոարժույթի հետ, սակայն դեռևս ողջ աշխարհը հետևում է, թե ինչ ֆենոմեն է դա:
Հեղինակ -
Edgar Barsegyan