Կրեմլում հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինը լուրջ է վերաբերվում Թուրքիայում նախատեսվող խաղաղության բանակցություններին

18:46, 12.05.2025

Կրեմլում հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ է վերաբերվում Թուրքիայում նախատեսվող խաղաղության բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հանձնառու ենք լուրջ ջանքեր գործադրել երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ փնտրելու ուղղությամբ», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ շատ առաջնորդներ ողջունել են Պուտինի մոտեցումը։

«Այսքանը։ Ես ամեն ինչ ասացի այս պատմության մասին», – ասաց Պեսկովը։

Պուտինն ու Զելենսկին վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի դեկտեմբերին։

Նմանատիպ